Ժամկետանց պարտքերի հավաքագրում տեխնոլոգիական լուծումներով

Դելեքսի կողմից մշակված ծրագրային ապահովման լուծումները հնարավորություն են տալիս արդյունավետորեն իրականացնել պարտքերի հավաքագրումն անկախ վստահորդի պարտապանների քանակից և պարտքերի ծավալից։

Ովքեր են մեր հաճախորդները

Ծառայությունների մատուցման հիմնական ոլորտները

Դելեքս փաստաբանական գրասենյակը ծառայություններ է մատուցում բացառապես պարտքերի հավաքագրման ոլորտում՝ կենտրոնանալով մեծածավալ և նույնանման հիմք ունեցող մեծածավալ դեբիտորական պարտքերի հավաքագրման ոլորտում։

Բացի այդ, ընկերությունը հավաքագրման հաջող փորձ ունի նաև պարտքերի միջին և փոքր «զամբյուղ» ունեցող ընկերությունների հետ աշխատանքում։

Հանրային ծառայություններ
Հեռահաղորդակցություն
Բանկեր և ֆինանսական կազմակերպություններ
Փոքր և միջին ձեռնարկատիրություն
Ինչպես ենք մենք աշխատում

Պարտ­քերի hավաքագրման հիմնական գործընթացները

Պարտքերի հավաքագրման ընթացքն իրականացվում է մի շարք գործընթացներով: Ընդ որում, աշխատանքը չի ենթադրում, որ  որևէ գործընթաց պարտադիր պետք է ավարտվի, որպեսզի սկսվի  հաջորդ գործընթացը կամ փուլը (եթե դա չի բխում էությունից):

Որոշ գործընթացներ՝ կախված պարտքերի առանձնահատկություններից կա­րող են ընդհան­րապես չիրականացվել:

Արտադատական գործընթաց, զանգերի կենտրոն, էլեկտրոնային հաղորդագրությունների ուղարկում

Դատական ակտի հարկադիր կատարման կազմակերպում

Ընդհանուր իրավասության դատարանի միջոցով հավաքագրման գործընթացի կազմակերպում

Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման գործընթացի կազմակերպում

Արբիտրաժային դատարանի միջոցով պարտքերի հավաքագրման գործընթացի կազմակերպում

Սնանկության վարույթներում ներկայացուցչություն

Գնային առաջարկ

Գնագոյացում

Վճարվող հոնորարը հաշվարկվում է վստահորդի բանկային հաշվին մուտք եղած գումարների նկատմամբ կիրառելով +-25% տոկոսադրույք:

Հոնորարը չի ներառում պետական տուրքի ծախսերը, փորձագետի/ փորձագիտական ընկերության վճարը (անհրաժեշտության դեպքում), որևէ պատադիր ֆիքսված ամսական գումար կամ հայցադիմումներ գրելու վճար։

Ռեսուրսներ

Հրապարակումներ

Հետևել մեզ

Բաժանորդագրվիր և տեղեկացիր վերջին հրապարակումների մասին:

Thank you!
Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.