Դելեքսի կողմից մշակված ծրագրային ապահովման լուծումները հնարավորություն են տալիս արդյունավետորեն իրականացնել պարտքերի հավաքագրումն անկախ վստահորդի պարտապանների քանակից և պարտքերի ծավալից։
Դելեքսը տեխնոլոգիական լուծումներով պարտքերի հավաքագրման թիմ է, որն իր հատուկ ծրագրային ապահովման լուծումների և ձևավորված գործընթացների շնորհիվ կարողանում է իրականացնել մեծաքանակ դեբիտորական պարտքերի հավաքագրում և հավաքագրման գործընթացի ապահովում:
«Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ-ի շրջանակում գործող մասնագիտացված թիմը 2020թ.-ից ներկայանում է առանձին ապրանքանիշով։ Հատուկ մշակված ծրագրով աշխատանքը Դելեքսին հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել պարտքերի հավաքագրումը՝ անկախ վստահորդի պարտապանների քանակից եւ պարտքերի ծավալից։
Ընկերության համար կարևոր է վստահորդների համար արժեք ստեղծելը և այն արտահայտվում է նաև գնագոյացման՝ հաջողության վրա հիմնված մեթոդի կիրառմամբ: Ծառայության հոնորարի չափը որոշվում է բացառապես փաստացի հավաքագրված (վստահորդի բանկային հաշվին փաստացի մուտքագրված) պարտավորությունների գումարի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ (±25 տոկոս)։ Ընդ որում, հոնորարը չի ներառում պետական տուրքի ծախսերը, փորձագետի/ փորձագիտական ընկերության վճարը (անհրաժեշտության դեպքում), որևէ պատադիր ֆիքսված ամսական գումար կամ հայցադիմումներ գրելու վճար։